ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

ԱՄՆ և Հայաստան

ԱՄՆ և Հայաստան
10.11.2024 | 11:13

Միջպետական հարաբերությունների բարձրագույն ձևը պետական այցն է:

Դա նշանակում է, որ երկուստեք ընդունում են միմյանց և՛ նշանակությունը, և՛ սուվերենությունը, և՛ կայացածությունը:

Պետական այցի կազմակերպմանը չափազանց ուշադիր են

գերտերությունները:

Գերտերությունը, եթե չի կազմակերպում որևէ երկրի այց

պետական այցի ձևաչափով, տառացի ասում է.

«...գնա, պետություն դարձիր, դեռ չես հասունացել նման ձևաչափի համար»:

Հայաստանը միայն մի անգամ է պետական այց կատարել

ԱՄՆ:

Դա եղել է հեռավոր 1994 թ.: Բուշ Ավագի օրոք:

Հիմա ձեզ ի՞նչ, թե ով է ԱՄՆ -ի նախագահը:

Ով էլ ուզում է լինի, իրենց համար Հայաստանը պետություն չէ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ